Լուսավոր Հայաստան կուսակցությունն ներկայացրել է կառավարության կառուցվածքի սեփական տարբերակը, որի մասով նախագիծն արդեն ստորագրվել և ուղարկվել կառավարությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ վերաբերմունք ունի այդ առաջարկության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մարուքյանը նշել է, որ առաջարկությունը դեռ նոր է ուղարկվել կառավարություն՝ հույս հայտնելով, որ վարչապետը հետևում է ասուլիսին և կհայտնի իր տեսակետը:
Հարցին, թե ինչ են քննարկել վարչապետի հետ, երբ վերջինս այսօր այցելել է իրենց խմբակցություն, Մարուքյանն ասաց, որ վարչապետն իրեր է ունեցել իրենց մոտ թողած՝ իր աշխատասենյակում. «Այդ իրերը չհրկիզվող պահարանում էին, բանալին նրա մոտ էր, եկավ իր իրերը վերցրեց, որովհետև պետք է բանալին հանձներ: Նա տեղյակ էր, որ ասուլիս է լինելու, կհետևի ասուլիսին, կարծում եմ՝ իր կարծիքը կձևավորի: Այդ կարծիքը կարող է ձևավորել նաև, երբ նախագիծը գրավոր ստանա: Այլ բան չի եղել»: