Իրավական Միջազգային 

Վենեսուելայում քրեական գործ է հարուցվել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի նկատմամբ

analitik.am

Վենեսուելայում քրեական գործ է հարուցվել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի նկատմամբ, ով իրեն հռչակել է երկրի նախագահ՝ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը:

Քրեական գործընթացը վարելու են Գերագույն դատարանն ու դատախազությունը:

Հայտնվում է, որ Գուայդոյի նկատմամբ որոշումը կայացվելու է իրավական դաշտում՝ հիմնված համապատասխան ապացույցների վրա: Վենեսուելայի իշխանական շրջանների խոսքերով, Գուայդոն պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արել է:

Ավելի վաղ Գերագույն դատարանի դիմումի հիման վրա Գուայդոն, ով մինչ վերջին գործողությունները զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը, զրկվել է պատգամավորական անձեռմխելիությունից: Իր նկատմամբ քրեական գործընթացի մեկնարկի մասին իմանալուց հետո ինքնահռչակ նախագահն ասել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարը:

Նույն շարքից