Ապրիլի 11-ին այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցով նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Արդեն հայտնել ենք, այն մասին, որ հանդիպման ընթացքում միջադեպ տեղի ունեցավ, երբ ներկաներից մեկը բարձրացրեց Կոտայքի մարզում տեղի ունեցող դեպքերի հարցը: Իրավիճակը մի պահ այնքան լարվեց, որ հավաքվածների միջև լեզվակռիվ սկսվեց: Իսկ վարչապետն իր հերթին հիշեցրեց իր հայտնի խոսքերը՝ ոմանց ասֆալտին պառկեցնելու մասին:
Կառավարության ֆեյսբուքյան էջը հրապարակել է հանդիպման տեսանյութը, սակայն այնտեղ տեղ չի գտել հայտնի դրվագը:
Իսկ սա հանդիպման ամբողջական տեսանյութն է, որտեղ վերոնշյալ դրվագին կարող եք հետևել 44-րդ րոպեից:
https://youtu.be/96GP1oidKC4