Քաղաքականություն 

10 տարի Հայկական ժամանակում աշխատել է, 18 անգամ գործից հանել են. Ծառուկյանը՝ Իմ քայլի պատգամավորին

analitik.am

Ամենակարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ: Այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, առօրյայում: Եթե այդ մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի ՀԺ-ում աշխատել է որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, այդ մարդն իրավունք ունի՞ Ծառուկանի անունը գոնե ասելու: Մարդը պետք է հասկանա, թե ինչ է ասում, էլ չեմ ուզում ավել խորը շարունակել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանին:

Ծառուկյանի խոսքերով, պետք է գործ կատարել, ոչ թե դատարկ-դատարկ խոսել, քանի որ ժողովրդին չի հետաքրքրում, թե ով ավելի երկար կխոսի:

«ԲՀԿ» առաջնորդի խոսքերով, եթե իր արածի 3 տոկոսը մյուս պատգամավորներն արած լինեին, Հայաստանը կծաղկեր, կզարգանար, ժողովրդի սրտով կլիներ. «Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, քննարկում ենք նրանց հուզող հարցերը, մեր խմբակցությունում բոլորը լսում են առաջարկությունները, քննարկում և անում այն, ինչն օգուտ է տալիս երկրին»:

Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն թիմ է և էական չէ, թե ով է ելույթ ունենում:

 

Նույն շարքից