Միջազգային Իրավական 

Սուդանի նախկին նախագահի տանը հայտնաբերվել է միլիոնավոր եվրոներ

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տունը խուզարկելու արդյունքում հայտնաբերվել է միլիոնավոր եվրոներ և տեղական արժույթով միլիարդավոր գումարներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուդանի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ Սուդանի ռազմական ոստիկանության խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մասնավորապես 6 մլն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև 5 մլրդ սուդանյան ֆունտ: Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից