Հասարակություն Ֆեյսբուք 

Հարց չի առաջանո՞ւմ՝ կարո՞ղ էր քաղաքապետը այդ միջոցները կրճատել այլ հոդվածներից

Երեկ քաղաքապետի մամուլի խոսնակը անդրադարձավ գրառմանս՝ մանկապարտեզների նորոգման բյուջեի կրճատման վերաբերյալ։ Բնականաբար նա հաստատեց, որ բյուջեի կրճատում տեղի ունեցել է, սակայն դա հիմնավորեց նրանով, որ միջազգային դոնորները ֆինանսավորում են թվով 30 մանկապարտեզների նորոգումը և դա հաշվի առնելով որոշեցին տնտեսել այդ ծախսից՝ ուղղելով Կամազների գնմանը։

Անտեղյակ մարդը կարող է կարծել, որ 2019թ․-ի համար միջոցներ էին նախատեսվել, հետո այդ մասով ստացվել է միջազգային ֆինանսավորում ինչի հետևանքով հարկ չեն համարել մի քանի մանկապարտեզ ավել վերանորոգել։

Իրականությունը հետևյալն է, այդ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2017թ․-ին և 2018 ու 2019 թվականների բյուջեներում բնականաբար հաշվի է առնվել, որ կա նման ծրագիր։ Ավելին!!! այս տարվա մարտի 22-ին ավագանու որոշումով այդ բյուջեն էլ ավելի է մեծացվել հաշվի առնելով մանկապարտեզների շենքային պայմանների անմխիթար վիճակը։

Փաստորեն դրանից ընդամենը մեկ ամիս անց քաղաքապետը կրճատում է այդ մասով ծախսերը հղում տալով 2017 թվականի մի ծրագրի, որի արդյունքները արդեն իսկ արտացոլված էին տարեկան բյուջեներում։

Հ․Գ․ հարց չի՞ առաջանում, կարո՞ղ էր քաղաքապետը այդ միջոցները կրճատել այլ հոդվածներից։

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից