Հասարակություն 

Հիմա այս հակաքարոզչության տակից ինչպե՞ս դուրս գանք /լուսանկար/

Մայիսի 2-ին, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԼՀԿ-ի առաջարկած նախագծին, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, ինչպես նաև արարողակարգային ծախսերի, աշխատանքների, ծառայությունների գնումները: Համապատասխան նախագիծը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: (հարց համար 14)

Ավելի ուշ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադաձրավ թեմային՝ հայտարարելով, թե նույնիսկ Սերժ Սարգսյանի մտքով չէր անցնի այդպես պաշտպանվել ընդդիմության քննադատությունից:

Մարուքյանն այսօր ևս մեկ անգամ անդրադարձել է թեմային. «Հիմա այս հակաքարոզչության տակից ինչպե՞ս դուրս գանք: Բոլոր ԶԼՄ-ներով այս սուտը բազմապատկվել ու տարածվել է...»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից