Հասարակություն 

Կլինի՞ էսօր հաց չուտենք, վաղն ուտենք․ Տաքսու վարորդը դիմեց ՃՈ պետին

Ինչպես արդեն նշել էինք, այսօր՝ մայիսի 3-ին, Աբովյան-Կորյուն փողոցում տաքսու վարորդները փակել էին ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում։

Դեպքի վայրում էր ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, ով տաքսու վարորդների հետ հանդիպման ժամանակ խոստացավ հարցը լուծել և կայանումը թույլատրել միայն հաջորդ օրը՝ համապասխան նշաններ տեղադրելուց հետո։

Նա առաջարկեց այսօր ավարտել բողոքի ակցիան, սակայն տաքսու վարորդները չհամաձայնեցին զրկվել այսօրվա եկամուտից․ «Կլինի՞ էսօր հաց չուտենք, վաղն ուտենք։ Եթե այսօր չաշխատենք, ապա ինչպե՞ս ենք գոյատևելու»,- նշեց տաքսու վարորդներից մեկը։

ՃՈ պետ Եգոր Կարապետյանը փոխեց իր մտադրությունը և խոստացավ հենց այսօր հարցին կարգավորում տալ։

Տաքսու վարորդներն իրենց գոհացնող պատասխանը լսելուց հետո բացեցին ճանապարհը և գնացին ՃՈ դիմումներ գրելու։

Նույն շարքից