Մինչև 2029 թվականը 6 երկնաքար է մոտենալու երկիր մոլորակին։ Այս մասին հայտնում է «Space.com»-ը։ Առաջին երկնային օբյեկտը կմոտենա մեր մոլորակին արդեն 2027 թվականին, վստահ են Պասադենի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները։
Նշվում է, որ նախնական գնահատմամբ «1990 MU» անունը կրող երկնային մարմնի տրամագիծը հասնում է 2,8 կմ-ի։ Դրանից հետո Երկրին կմոտենա ևս 6 երկնաքար, որից վերջինը՝ Ապոֆիսն է։ Գիտնականները նշում են, որ վերջին երկնաքարը կմոտենա երկրին 2029 թվականին։
Հայտնի է, որ ավելի վաղ «NASA»-ն հայտարարել էր, որ «Ապոֆիս» երկնաքարը կբախվի երկրին և կբերի գլոբալ աղետի։
Այժմ, Պասադենի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները պնդում են, որ վեց երկրնաքարերից ոչ մեկը վտանգ չի ներկայացնում երկրի համար, թեև դրանցից երկուսն անցնում են մի փոքր հեռավորության վրա, քան Երկրից դեպի Լուսին հեռավորությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը կոչ է արել մարդկանց պատրաստվել երկնային մարմինների հետ բախմանը։ Ըստ մասնագետների, երկրագնդի տարածքում կարող են գտնվել շուրջ 17 հազար չհայտնաբերված երկնաքար։