Ամերիկացի սենատոր Չակ Շումերին բարկացրել է նախագահ Դոնալդ Թրամփի պահվածքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Սենատորի կարծիքով, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը պարտավոր էր խոսել «ռուսական միջամտության» մասին, և այդ թեմայով ճնշում գործադրել Պուտինի վրա. «Դրա փոխարեն նրանք բամբասել են Fox News-ի դավադրության թեորիայի մասի՞ն»:
Շումերը նաև հայտարարել է, որ Թրամփի առաջնահերթությունները սարսափելի են և վնասում են դեմոկրատիան:
CNN-ի լրագրող Էրին Բերնետն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցն ընդունել է որպես կատակ: Լրագրող Լորա Ջարեթը նույնպես զայրացած է, որ Թրամփն ու Պուտինը վերոնշյալ զեկույցի մասին խոսելից կատակներ են արել:
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 3-ին և տևել է ավելի քան 1 ժամ: