Տիկին Սամսոնյան, դուք այսօր մեզ մեղադրում էիք սուպերվարչապետությանը սիրահարվելու մեջ: Ցավով պետք է տեղեկացնեմ, որ նման բան չկա: Մեր կառավարության որևէ անդամ, Իմ քայլի որևէ պատգամավոր երբեք չի սիրահարվել իր աթոռին, որովհետև հիմա պաշտոն ունենալը մեծ պատասխանատվոևւթյուն է ՀՀ քաղաքացիների և մեր ընտրողների առաջ: Խորհրդարանում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ դիմելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
Դավոյանի խոսքերով, իրենց պարագայում սուպերվարչապետություն բառը պետք չէ օգտագործել, քանի որ այն ասվել է կոնկրետ Սերժ Սարգսյանի համար, որովհետև դա ծառայելու էր ի շահ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների. «Պարոն Մարուքյան, ես չեմ ուզում հավատալ, որ Դուք Սերժ Սարգսյանին հիմա համեմատում եք ժողովրդի կողմից առաջադրված և ընտրված վարչապետի հետ»:
«Պարոն Մարուքյան, մենք չենք վախենում Սերժ Սարգսյանի վերադարձից: Խնդրում եմ հանդիմանական ու դաստիարակչական տոնով այստեղից մի ելույթ ունեցեք էլի»,-ասաց Դավոյանը: