Ձեր կարծիքով ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ: Այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ միգուցե ի՞նքը Սերժ Սարգսյանին հարցնի, թե ինչու զինծառայողները մայկա-տռուսիկ չեն ունեցել, իսկ վերջինիս ընտանիքի անդամները միլիոնատեր են եղել:
«Գրում են, որ ես էլ Սերժ Սարգսյան էլ գնալու ենք Արցախ: Դրանից ի՞նչ: Հիմա երկուսով էլ Երևանում ենք, նույնիսկ եղել է, որ երկուսով էլ կառավարական դաչաներում ենք եղել, դրանից ի՞նչ: Երբ ինձ պետք լինի Սերժ Սարգսյանի հետ խոսել, ես կխոսեմ: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մարդիկ որոշելու են՝ ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եմ, թե՝ չէ: Ես պետք է որոշեմ, Սերժ Սարգսյանը չի կարող դա որոշել: Պա՞րզ ա ամեն ինչը, ոնցոր թե դեռ կան շրջանակներ, որոնց համար պարզ չէ: Ես չեմ պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ շփվել, իսկ եթե շփվելու ու հանդիպելու անհրաժեշտություն տեսնեմ, կհանդիպեմ»,-հայտարարեց Փաշինյանը: