Հասարակություն 

ՊՆ-ն ու Ոստիկանությունը՝ Քոչարյանի գործը քննող դատարանի դարպասներից ներս գտնվող զինվորականների մասին

Ինչպես Analitik.am-ը հայտնել է, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ մի խումբ զինվորականներ են մուտք գործել դատարանի դարպասներից ներս:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են զինվորականները գնացել դատարան, զինվորական համազգեստով անձանց ներկայացրեց որպես վկաներ, այնուհետև նշեց, որ տեղյակ չէ և չգիտի, թե ով կարող է տեղյակ լինել մանրամասներից։

Ոստիկանությունից նույնպես համապատասխան տեղեկություններ չտվեցին, նրանք նույնպես պատասխանեցին, որ տեղյակ չեն այդ դեպքի մասին։

Նույն շարքից