Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ են ասել, որ ազատման դիմում գրի Գոհար Անակչյանը

analitik.am

Ի պատասխան շրջանառվող հրապարակումների՝ հայտնում ենք.

· Գոհար Անակչյանը զբաղեցնում է նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի օգնականի պաշտոնը, որը հայեցողական է։ Հակոբ Ավագյանը փետրվարի 5-ից ՏԶՆ նախարարի տեղակալ չէ։ Հետևաբար, տիկին Անակչյանը տևական ժամանակ է՝ չունի անմիջական ղեկավար, հստակ հանձնարարությունների և գործառույթների շրջանակ ,

· Արդյունքում, տվյալ աշխատակցի կողմից եղել են ուշացումների և բացակայությունների դեպքեր,

· Այդ պատճառով նրան արվել է համապատասխան առաջարկը,

· Նախարարությունը չի վերահսկում իր աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում, և Գոհար Անակչյանին աշխատանքից ազատելու խնդիրը պայմանավորված է բացառապես վերը նշված պատճառներով:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան

Նույն շարքից