Անտարբեր եմ, Ռ.Քոչարյանը կմնա կալանքի տակ, թե ոչ: Կարևորը Դատարանի կողմից օրինական, օբյեկտիվ և պատճառաբանված, առանց որևէ ճնշումների, դատական ակտ կայացնելն է:
ԱԺ պատգամավորի կողմից տարածված հայտարարությունը, այլ կերպ քանի Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց, չի կարող գնահատվել, քանի որ հայտարարություն տարածողը ոչ թե քաղաքացի է այլ իշխող կուսակցության անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր:
Տարիներ կամ ամիսներ անց այս հայտարարությանը իրավական գնահատական կտրվի Եվրոպական դատարանի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանը կոչ է արել բոլորին հավաքվել Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ: Նա ավելի ուշ ջնջել էր գրառումը և կիսվել այլ ֆեյսբուքյան էջի գրառմամբ, որն ունի նույն բովնադակությունը: