Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորի հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին. Վարդանյան

ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» եւ հանդես եկել դատարանի վարչական շենքի առջեւ հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցությունից), «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի եւ հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:

Բացի այն հանգամանքից, որ սա ակհայտ ճնշում է դատարանի վրա, սա նաեւ լարվածությունն ու ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ է:

Եվ վերջում, սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին, քանի որ Եվրոպական դատարանում այս հայտարարությունը դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման հերթական եւ անվիճելի ապացույցն է լինելու:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանը կոչ է արել բոլորին հավաքվել Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ: Նա ավելի ուշ ջնջել էր գրառումը և կիսվել այլ ֆեյսբուքյան էջի գրառմամբ, որն ունի նույն բովնադակությունը:

 

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից