Հասարակություն 

Երևանում Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցրած ոստիկանները 6֊րդ վարչությունից էին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում ոստիկանները (6-րդ վարչությունը) կանգնեցրել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան: Ոստիկանները հայտնել էին, թե տեղեկություններ ունեն, որ Բալասանյանի ավտոմեքենայում անօրինական զենք կա: Սակայն խնդիրն այն էր, որ ոստիկանության մոտ համապատասխան փաստաթուղթ չկար խուզարկություն կամ զննություն անելու համար:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո, ինչպես հայտնում է Նարեկ Սամսոնյանը, ով դեպքի վայրում էր, Բալասանյանի ավտոմեքենան այդպես էլ չխուզարկեցին, քանի որ անհրաժեշտ թղթերն այդպես էլ չբերվեցին, իսկ Բալասանյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ որևէ անօրինական զենք իր ավտոմեքենայում չկա ու ինքն օրենք չի խախտել, թույլ չտվեց դա անել:

Ավելի վաղ ոստկանությունից Analitik.am-ին հայտնել էին, որ գործընթացն առնչություն չունի Վիտալի Բալասանյանի հետ:

 

 

Նույն շարքից