Հասարակություն 

Երեկ Իմ քայլը Բակո Սահակյանի հետ խոսել է նաև Քոչարյանի երաշխավորության մասին. Մանրամասներ

analitik.am

Քննարկել ենք գրեթե ամեն ինչ՝ ինչպես վերջին շրջանում մեկնաբանությունների տեղիք տվող հարցեր, այնպես էլ այլ հարցեր, այդ թվում՝ դատարան ներկայացրած երաշխավորության հարցը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով մայիսի 20-ին խորհրդարանում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպման մասին:

Մակունցը նշել է, որ քննարկվել են հարցր, որոնք վերաբերում են հետագա աշխատանքներին. «Կարծում եմ, որ պարոն նախագահն արդեն հանգամանալից պատասխանել է լրագրողների հարցերին»:

Հարցին, թե բավարարված են արդյո՞ք Իմ քայլի մտահոգությունները, Մակունցն ասել է, թե չգիտի՝ ինչ ասել է մտահոգությունները բավարարվածը. «Մտահոգությունները հնչեցվել են, հետագա աշխատանքների հետ կապված առաջարկները երկկողմանի հնչեցվել են»:

 

 

 

Նույն շարքից