Հասարակություն 

Էրեբունի վարչական շրջանի պարզաբանումը՝ բնակիչների բողոքի վերաբերյալ

Այս հարցը դեռ վաղուց է քննարկվում, մենք շատ անգամներ զրուցել ենք տեղի բնակիչների հետ, փորձել ենք նրանց ճիշտ ուղղություն տալ: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեցին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունից՝ պարզաբանելով այսօր՝ հունիսի 3-ին Ազատամարտիկների 76 հասցեում գտնվող 6 շենքերի սնող ջրապոմպակայանի քանդման աշխատանքների հետ կապված բնակիչների բողոքը՝ հավելելով, որ քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել ներկա պահին, քանի որ կա գործող պայմանագիր գործարարի հետ:

Նաև նշեցին, որ հարցին օրինական լուծում տալու միակ ճանապարհը դա այն է, որ բնակիչները հայցով դիմեն ոչ թե դատարան, այլ դատախազություն: Իսկ ինչ վերաբերում է ջրապոմպակայանի քանդման թույլտվությանը, ապա դա կարող է անել «Վեոլիա ջուր» ընկերությունը, որն էլ փաստացի չի կարող մերժել, եթե կա տարածքի սեփականության իրավունք:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել կապված Ազատամարտիկների 76 հասցեում գտնվող 6 շենքերի սնող ջրապոմպակայանի քանդման աշխատանքների հետ։

Նույն շարքից