Իրավական Միջազգային 

ԱՄՆ-ում նախկին սենատոր է սպանվել

analitik.am

ԱՄՆ նախկին սենատոր 57-ամյա Լինդա Քոլինզի սպանության հետ կապված կալանավորվել է ԱՄՆ Արքանզաս նահանգի բնակիչ 48-ամյա Ռեբեկա Լին Օ՛Դոնելին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ դեռևս մեղադրանքներ չեն առաջադրվել և չեն հայտնել՝ արդյոք որոնվում են սպանության հետ կապված այլ կասկածյալներ:

57-ամյա Քոլինզին մահացած են գտել հունիսի 4-ին, Լիթլ Ռոքից 210 կմ հյուսիս-արեւելք գտնվող Փոքահոնտասի իր տան բակում: Նշվում է նաև, որ կասկածյալի կալանավորման հետ կապված բոլոր հարցերին ոստիկանները չեն պատասխանել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել Օ՛Դոնելի կալանավորման փաստը։

Ոստիկանությունը ոչ մի մանրամասն չի ներկայացրել նաև նախկին սենատորի մահվան հանգամանքների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ վերջինիս մահը բռնի է եղել:

Նույն շարքից