Սպորտ Տեսանյութեր 

«Արթիկը» հաղթել է աղջիկների ամենամյա մրցաշարում /Տեսանյութ/

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժինը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ը (GOALS) կազմակերպել էին համատեղ մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի 8 մարզերի թիմեր։

Յուրաքանչյուր մարզի հաղթողը Երևանում մասնակցել է եզրափակիչ մրցաշարին։ Կազմվել է 2 խումբ․յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ։

Եզրափակիչ փուլի խաղերը հունիսի 21-ին կայացան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։

Շրջանաձև մրցակարգով խաղալուց հետո ձևավորվեց փլեյ-օֆ փուլը։

Ամենամյա մրցաշարի նոր հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող «Արթիկը», որին լավագույն եռյակում հաջորդեցին «Գորիսը» (Սյունիք), «Արենին» (Վայոց Ձոր)։ Մրցաշարը կայացավ ԱՄՆ դեսպանատան հետ փոխգործակցությամբ։ Ստուգատեսն ունի 3 տարվա պատմություն, նախորդ հաղթողը «Գորիսն» է։

Նույն շարքից