Հայաստան Քաղաքականություն 

Ինձ մոտ այդ ելույթներից տպավորություն կար, որ Արարատ Միրզոյանն ինչ-որ սարսափելի բան է նախաձեռնել. Մխիթար Հայրապետյան

analitik.am

Հիմա որ խոսեմ, կասեն երեսով է տալիս, բայց հույս ունեմ, որ ուղերձներս ճիշտ կընկալվեն: Այսօր՝ հունիսի 25-ին, խորհրդարանում Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում  լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլից Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքերով, ընթացիկ տարվա հունվարից խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական նոր մշակույթ է ձևավորում՝ տեղեր զիջելով ընդդիմությանը, ընդունելով ընդդիմության ներկայացրած օրենքները և այլն՝ այդպիսով բարձրացնելով ընդդիմության դերը:

Իմ քայլի պատգամավորը հայտարարեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բարի կամքի դրսևորում չէ ընդդիմության նկատմամբ, այն վկայում է այսօր իշխող ուժի նաև նախկինում արտահայտած մտքերի տրամաբանական շարունակության մասին. «Մենք չենք մոռացել մեր ինքնությունը, մենք եղել ենք ընդդիմադիր և գիտենք, թե որքան կարևոր է խորհրդարանում ընդդիմությանը լծակներ տալը: Սա ժեստ չէ ընդդիմությանը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, Հայրապետյանը նշեց, թե իր մոտ այդ ելույթներից տպավորություն է, որ ԱԺ նախագահն ինչ-որ սարսափելի բան է նախաձեռնել. «Ես որևէ վատ բան չեմ տեսնում Միրզոյանի նախագծում»:

Նախագիծն անցավ 84 կողմ, 33 դեմ ձայներով:

Նույն շարքից