Գլխավոր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Դատարանը հրապարակեց որոշումը

analitik.am

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Դատարանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել երկրորդ նախագահին: Կալանքի սկիզբը հաշվվելու է Քոչարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել փոխել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունից հետո:

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել՝ փոխանցելով, որ ոչ նախագահը, ոչ էլ պաշտպանները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին:

Նույն շարքից