Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է. Ազատություն Ռոբերտ Քոչարյանին. Շարմազանով

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման այսօրվա ակցիային մասնակցող Էդուարդ Շարմազանովն այն Փաշինյանի ռեժիմի քաղաքական պատվեր է համարում. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Եթե դատախազությունն այդպես բարձր տրամատրությամբ բողոքարկում է Քոչարյանի ազատ արձակման որոշումը, ո՞ւր էին նրանք, երբ Սասնա ծռերին ազատ էին արձակում: Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության դեմ ահաբեկչական ակտ կատարած Սասնա ծռերի ազատ արձակման դեմ չբողոքարկեց: Ազատություն Ռոբերտ Քոչարյանին: Մենք պետք է անենք այնպես, որ Արցախի հերոսներին և նրանց հերոսական գործունությանը որևէ վտանգ չսպառնա»:

Շարմազանովի խոսքերով, ամեն ինչ անցնելու է ու գնալու. «Վերջին հարյուրամյակում մեր լավագույն ձեռքբերումը եղել է Սարդարապատն ու Արցախյան ազատամարտը: Հեղինակազրկել բանակը, Արցախի հերոսներին, մերժել կամ կալանավորել նրանց, դա քաղաքական հանցագործություն է»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից