Սպորտ Տեսանյութեր 

Մենք կառուցելու ենք 76 մարզադաշտ ու նվիրելու ենք համայնքներին. Արթուր Վանեցյան /տեսանյութ/

analitik.am

Ազգային մարզադաշտի կառուցմանը պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ: Այն կառուցվելու է մասնավոր ներդրողի կողմից: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը հայտնել է, որ այսօր մի քանի ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում որոշակի դրական արդյունքներ կլինեն:

Ազգային մարզադաշտը նախ պլանավորվել է կառուցել Երևանում, սակայն ավելի ուշ որոշվել է այն կառուցել Երևանին մոտ մարզերից մեկում:

Ինչ վերաբերում է Հայաստանում մասսայական ֆուտբոլի զարգացմանը, Վանեցյանը նշել է, որ իր ընտրվելու հենց առաջին օրն է հայտարարել այդ մասին. «Մեր հիմնական նպատակն է անել այնպես, որպեսզի ֆուտբոլով զբաղվի հնարավորինս շատ մարդ: Այդ նպատակով մենք այս տարի հիմնականում մարզերում կառուցելու ենք 76 փոքր դաշտ, որոնք նվիրելու ենք համայնքներին: Դա հսկայական ներդրում է ու աշխատանքը, որը կատարելու է ՀՖՖ-ն: Կարծում եմ, որ այդ քայլով մենք կարողանալու ենք մեր մարզերում բնակվող երեխաներին օգնել, որպեսզի նրանք զբաղվեն ֆուտբոլով»:

Նույն շարքից