Երկուշաբթի օրը Եվրոպական դատարանը որոշել է, որ Լեհաստանում դատաիրավական օրենսդրության բարեփոխումները «խախտում են ԵՄ օրենսդրությունը»: Բանն այն է, որ Լեհաստանի քաղաքական իշխանությունն այդ բարեփոխումների շրջանակներում կրճատել է Գերագույն դատարանի դատավորի կենսաթոշակային տարիքը, ինչը, ըստ եվրոպական դատարանի, միջամտություն է դատական իշխանության անկախությանը և խախտում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը:
Լեհաստանում 2015 թվականին իշխանության եկած քաղաքական ուժի կողմից կատարած օրենսդրական փոփոխություններով (իրենք կոչում են բարեփոխումներ) Գերագույն դատարանի դատավորների համար պաշտոնավարման համար նախատեսված մինչև 67 տարեկանը փոխել և դարձրել է 60՝ կանանց և 65 տարեկան տղամարդկանց համար: Սա Լեհաստանի քաղաքական իշխանությանը հնարավորություն է տվել ազատվել որոշ դատավորներից և նրանց փոխարեն նոր (իրենց հարմար) դատավորներ նշանակել:
Լեհաստանի իշխանությունը պնդում էր, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են երկրում դատարանների արդյունավետության բարձրացման համար, սակայն եվրոպական կառույցներն այդ գործողությունները որակել են միջամտություն դատական իշխանության անկախությանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, պնդել է որ՝ «այդ փոփոխություններն օրինական չեն և խախտում են դատավորների անփոփոխելիության սկզբունքը, ինչը կարևոր պայման է դատական իշխանության անկախության համար»:
Այս ամենի լույսի ներքո դիտարկելով ՍԴ «անդամ» և «դատավոր» եզրույթների շուրջ ստեղծված դեմագոգիկ մեկնաբանությունները հասկանալի է դառնում, որ մեր երկրում դեմագոգիայի հաղթանակը կբերի ԵՄ-ի կոշտ արձագանքին:
Հետո չասեք, թե չէինք ասել․․․