Իրավական Տեսանյութեր 

Բերման է ենթարկվել 41 անձ․ Կոտայքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները /Տեսանյութ/

analitik.am

Հունիսի 21-ին ու 22-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, վարչությանը ենթակա ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզում՝ հայտնաբերելով մի շարք իրավախախտման դեպքեր։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։

Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։

Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։

Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։

Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։

Հարգելի քաղաքացիներ, պահպանեք համակեցության ու երթևեկության կանոնները․ ոստիկանության ուժեղացված ծառայությունները մշտական են։

Նույն շարքից