Հասարակություն 

Լուրջ բունտ է հասունանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից:

Խնդրի մասին «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում և հարակից գյուղերում Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի փակման հետ կապված լուրջ բունտ է հասունանում, և առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:

Մասնավորաբար՝ թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ բնակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին և երկաթգիծը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները սպասում են Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:

Նույն շարքից