Տեսանյութեր Իրավական 

Քաղաքացու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 4-ին, ժամը 4.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամաբ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկի մոտից բերման է ենթարկվել Բաղրամյան գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կանեփի բույսի նմանվող զանգված:

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը թմրանյութ էր, որը երիտասարդը քաղել էր ճամնապարհից, անձնական օգտագործման համար:

Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից