Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Rustavi2 հեռուստաալիքի հաղորդավոր Գեորգի Գաբունիայի քայլը, ով եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սաակաշվիլին նշել է, որ ճիշտը պետք է մատուցել քաղաքակիրթ ձևով. «Էպոտաժն ու հիստերիան միայն վնասում են մեր գործին»,-գրել է նախկին նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ հեռուստաալիքով տեղի ունեցածը դատապարտել էին երկրի նախագահն ու վարչապետը: