Վրաստանի ԱԳՆ մեկնաբանել է Rustavi2 հեռուստաալիքի հաղորդավոր Գեորգի Գաբունիայի քայլը, ով եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտարարությունը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում:
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է լրագրողի հայտարարությունները. «Տեղի ունեցածը որևէ կապ չունի խոսքի ազատության հետ և սադրանք է, որն ուղղված է բարդացնելու ռուս-վրացական ոչ սովորական հարաբերությունները»:
Դիվանագետները կոչ են արել միջազգային հանրությանը գնահատական տալ տեղի ունեցածին, քանի որ նման հայտարարությունները խախտում են միջազգային պրոֆեսիոնալ ստանդարտները:
Ավելի վաղ հեռուստաալիքով տեղի ունեցածը դատապարտել էին երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: