Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է վրացական Rustavi2 հեռուստաալիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները:
«Սա Վրաստանի դժբախտությունն է»,-հայտարարել է Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հեռուստաալիքով տեղի ունեցածը դատապարտել էին երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: