Հասարակություն 

Ես ընտանիք ունեմ... Պուտինի հասցեին հայհոյանքներից հետո վրացական «Ռուսթավի2»-ի աշխատակիցները հեռացել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական հայտարարություններից հետո վրացական «Ռուսթավի2» հեռուստաալիքի աշխատակիցներից երկուսն ազատվել են աշխատանքից՝ ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է  Sputnik Վրաստանը:

Հեռացողներից մեկն օպերատեր Լևան Մարգվելաշվիլին, ով գործակալության տեղեկություններով, ցույցի ժամանակ մի կողմ է նետել տեսախցիկն ու հայտարարել՝ «Ես ընտանիք ունեմ, չեմ ուզում, որ ինձ վիրավորեն»:

Մյուս հեռացողը Լևան Ռոստոմաուլին է, ով մասնակցում է Վրաստանում հայտնի «Подруги моей жены» սերիալի աշխատանքներին:

Ավելի վաղ հեռուստաալիքով տեղի ունեցածը դատապարտել էին երկրի նախագահն ու վարչապետը, ինչպես նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նույն շարքից