Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողության փորձը /տեսանյութ/

analitik.am

Հուլիսի 7-ին Աբովյանի մթերային խանութներից մեկի սեփականատերը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ կոտրել են խանութի կողպեքը, հարմարեցված բանալիով բացել դուռը, մտել ներս ու գողացել վճարահաշվարկային տերմինալը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը արձանագրեց, որ տերմինալը հափշտակելուց հետո միացել է խանութի ձայնազդանշանային համակարգը և գողությունը կատարած անձը կամ անձինք այն թողել են խանութից մոտ 50 մետր հեռավորության վրա ու հեռացել։

Իրավապահների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելով, դեպքից երեք օր անց, Երևանում հայտնաբերվեց Չարենցավանի 32-ամյա մի բնակիչ և գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Կատարվում է քննություն։

Նույն շարքից