Իրավական Միջազգային Տեսանյութեր 

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են ԱՄՆ-ում առգրավում 7 տոննա կոկային

analitik.am

ԱՄՆ-ի ափամերձ գվարդիան թվիթերյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հետապնդում են մաքսանենգությամբ զբաղվող սուզանավի: Հայտնի է, որ կալանավորումը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Այս մասին հայտնում է Fox News-ը :

Ռազմական ներկայացուցիչ Ջոն Մասսոնի խոսքերով հայտնաբերվել է ավելի քան 7 տոննա կոկային, 232 մլն դոլար ընդհանուր արժեքով:

Մասսոնը բացատրել է, որ թմրադեղերի թրաֆիքինգով զբաղվողները հաճախ են օգտագործում ինքնագնաց սուզանավեր, քանի որ դրանք ավելի թեթև և արագ են, և նաև դժվար է հայտնաբերելը հատուկ ծառայությունների կողմից:

Նույն շարքից