Իրավական Տեսանյութեր 

Երիտասարդի մոտ, նրա մեքենայում և բնակարանում թմրամիջոցներ են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

analitik.am

Հուլիսի 12-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Շենգավիթի քրեական հետախույզների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ, Աէրացիա թաղամասից, իրենց վարած մեքենաներով հանդերձ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկվել երկու երիտասարդ։ Նրանք կասկածվում էին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։

Անձնական խուզարկությամբ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց կռփազենք, և 16 փաթեթ, որից 5-ում մեթանֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված էր, 11-ում՝ մարիխուանայի։

Նրա մեքենայի զննությամբ էլ հայտնաբերվեց մեթանֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված և ծալովի դանակ։ Իրավապահները խուզարկեցին նաև նրա բնակարանը՝ հայտնաբերելով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ։

Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ բաց թողնվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Նույն շարքից