Տեսանյութեր Իրավական 

Բավարարված ենք, բայց ոչ մինչև վերջ. Լևոն Քոչարյանը՝ դատարանի այսօրվա որոշման մասին

Մենք գտնում էինք, որ բողոքարկումը անհիմն է, ինչպես գտավ նաև դատարանը: Բնականաբար բավարարված եք, սակայն վերջնական բավարարված կլինենք, երբ բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում, կվերացվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը:

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի մասով: Դատարանը չբավարարեց դատախազության բողոքը:

Կրտսեր Քոչարյանի խոսքերով, խախտումները շատ են եղել. «Իմ ու եղբորս հաշիվների վրա էլ են կալանք դրել՝ բացարձակ անհիմն: Հետո իմ մասով հանեցին կալանքը, իսկ եղբորս մասով՝ ոչ: Ամեն դեպքում 4-5 ամիս իմ հաշիվները եղել են կալանքի տակ՝ ապօրինի հիմքով: Ասում էին, թե չեն հավատում, որ դրանք մեր ունեցվածքն են, ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանին է»:

Նույն շարքից