Տեսանյութեր Իրավական 

Շաբաթը մեկ անգամ հանդիպում ենք. Լևոն Քոչարյանն ասաց, թե ինչի մասին է խոսում հոր հետ հանդիպումներին

Մենք խոսում ենք անձնական հարցերից: Դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի մասին է խոսում կալանքի տակ գտնվող հոր հետ հանդիպումների ժամանակ:

Կրտսեր Քոչարյանը նշեց, որ շաբաթը մեկ անգամ այցելում է հորը. «Իմ միջոցով քաղաքական մեսիջներ չեն փոխանցվում»:

Հավելենք, որ Քոչարյանին արգելվում է հանդիպել ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ, իսկ մյուս հարազատների հետ տեսակցությունն արգելված չէ:

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի մասով: Դատարանը չբավարարեց դատախազության բողոքը:

Նույն շարքից