Տեսանյութեր Իրավական 

Սադիզմ է, Մանվել Գրիգորյանի վիճակը գնալով վատթարանում է. պաշտպան /Տեսանյութ/

Դեռ վաղ է ինչ-որ պահանջներ ներկայացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ փորձագետների կողմից անցկացվող հետազոտությունների մասին՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մոտավորապես 30-ից ավել հիվանդություններով և արդեն երկրորդ տարին է այդ հիվանդության պատմությունն անընդհատ բարդանում և ծանրանում է․ «Իհարկե եղածը սադիզմ է։ Այսինքն այդ փորձաքննության անհրաժեշտությունն իսպառ բացակայում էր։ Առանց փորձաքննության էլ, ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման ներքո։ Բոլոր այն մեղադրյալները, որոնք գտնվել են նման վիճակում, առանց որևէ փորձաքննությունների այլընտրանքային խափանման միջոցներով ազատ են արձակվել և հիմա գտնվում են ազատության մեջ»։

Մկրտչյանի խոսքերով, եթե համեմատություն անցկացվի, նման դեպք չի գտնվի․ «Եթե զուգահեռներից խոսենք, չկա այդպիսի բան, որ այս քանակի և չափի հիվանդություններ ունեցող անձի համար կարելի է մի հատ էլ արհեստական խոչընդոտներ ստեղծել, փորձաքննություն նշանակել։ Այս փորձաքննության ընթացքում մեր պաշտպանյալի առողջական վիճակն էլ ավելի է վատանում»,-ասաց փաստաբանը։

Մկրտչյանը նշեց, որ բազմաթիվ այլ արտոնություններ, որոնք նախատեսված են կալանավայրում գտնվող անձանց համար, Մանվել Գրիգորյանին չի տրամադրվում․ «Ելնելով նրանից, որ հիմա և հետագայում Եվրոպական դատարանում դրանք քննարկման առարկա է լինելու՝ շատ չեմ մանրամասնի»։

Հավելենք, որ այսօր դատարանը հերթական անգամ մերժեց Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և չփոխեց վերջինիս խափանման միջոց կալանավորումը:

Նույն շարքից