Իրավական Պատահարներ 

Բջջային հեռախոսների գողությունները բացահայտվեցին

analitik.am

Հուլիսի 29-ին, ժամը 15-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Լուսինյանց փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մոտ քսան օր առաջ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի սրճարանից գողացել է բջջային հեռախոս: Նրա անձնական խուզարկությամբ հեռախոսը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Հուլիսի 30-ին, ժամը 18.45-ին, մի բուժքույր հաղորդում է տվել, որ կեսօրին, օգտվելով իր զբաղված լինելու հանգամանքից, աշխատասենյակից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս: Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Թաիրով գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նույն շարքից