Հասարակություն Բարի օր 

BBC-ի «ինադու» /լուսանկարներ/

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը լուսանկարներ է հրապարակել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ՝ դրանք մակագրելով հետևյալ տեքստով.

NO COMMENT
ԱԱՄ նախագահ,Արցախի հերոս,լեգենդար հրամանատար,գեներալ-մայոր, իմ մարտական ընկեր՝ Սամվել Ջամիլի Կարապետյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք.

«Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն հոդված` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։ Այս մասին հայտնում է Առավոտը:

Ըստ այդմ, աղբյուրը նշում է` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ)»:

Հոդվածին արձագանքել է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով կուլ չտալ խայծը:

 

Նույն շարքից