Իրավական Տեսանյութեր 

Մայրաքաղաքում ուշ ժամին հրավառություն իրականացրած երիտասարդը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

analitik.am

Օգոստոսի 13-ին, ժամը 00.50-ին մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները Զաքյան փողոցում հայտնաբերեցին հրավառություն կատարողի:

Ոստիկանությունում պարզվեց նրա ինքնությունը՝ Ալավերդու 20-ամյա մի բնակիչ:

Նա խոստովանեց կատարածը:

Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Կրկին հորդորում ենք բոլորին պահպանել համակեցության կանոնները: Ոստիկանությունը հետևողական է:

Նույն շարքից