Հասարակություն 

Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինվորի մասին

analitik.am

Հարցը բավական զգայուն է: Արցախի ԱԳ նախարարությունն արդնե հայտարարություն արել է: Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը՝ կարծում եմ, որ դեռևս կսահմանափակվեմ այսքանով»,-ասաց նախարար Մնացականյանը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր.

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Նույն շարքից