Բարի օր Հասարակություն 

Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է. Ինչ է նշանակում ՔԿ-ի այսօրվա հայտարարությունը

analitik.am

Վարույթն իրականացնող մարմինը և Քննչական կոմիտեն հանքի շահագործման թույլտվություն տալու կամ հանքի շահագործումն արգելելու իրավասությամբ օժտված չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք եզրակացությունից հետո Ամուլսարի հանքը շահագործվելու է, թե՝ ոչ:

Իվանյանը նաև Ամուլսարի շահագործման հարցով ձևավորված քննչական խմբի ղեկավարն է:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ՔԿ-ն կառավարությանն է ներկայացրել Ամուլսարի հարցով եզրակացության վերջնական տարբերակը:

Իվանյանը նշեց, որ կա 16 կետ, որոնք Լիդիան Արմենիայի կողմից կատարելու դեպքում, ռիսկերը կդառնան կառավարելի: Այդ կետերի մասին կա ՔԿ-ի եզրակացության վերջնական տարբերակում:

Լիդիան ընկերությունն այդ կետերի մեծամասնությունն արդեն նախատեսել էր, իսկ մնացած կետերի մասով պատրաստակամություն է հայտնել իրականացնել:

Ավելի վաղ Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր չի պարունակում:

Նույն շարքից