Հայաստան Քաղաքականություն գլխավոր 

«Վարդավառ»-ի տոնը կազմակերպելու համար 5 միլիոնը ստացել են Լուլուի ընկերուհիների գոյություն չունեցող ԱՁ-ները

Analitik.am-ն այսօր՝ օգոստոսի 14-ին,  հրապարակել էր ՀՀ ԱԺ-ից ստացած հարցման պատասխանն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովը Վարդավառի տոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ինչի վրա է ծախսել  4, 941, 300. 00 ՀՀ դրամը: Պատասխանում նշված էր, որ միջոցառման կազմակերպումը արտապատվիրել է Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին:

Analitik.am-ը պարզեց, որ նման գրանցված ԱՁ-ներ գոյություն չունեն.

Փաստացի, ՀՀ ԱԺ-ն հատկացրել է խոշոր չափի գումար միջոցառման կազմակերպման համար գոյություն չունեցող ԱՁ-ներին կամ հենց Վարդավառի կազմակերպման համար բացված ԱՁ-ներին, ինչի համար էլ դեռևս էլեկտրենային ռեգիստրում չեն հասցրել թարմացումներ անել և ավելացնել այդ ԱՁ-ների անվանումները:

Պարզեցինք նաև, որ Անի Ջուլհակյանը և Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի,  ընկերուհիներն են: Նրանք վերջինիս հետ աշխատել են ռադիո «Վան»-ում և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են Լուլուի հետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից