Հասարակություն 

Մենք ակտիվորեն սկսում ենք աշխատել Արցախում. Դանիել Իոաննիսյանն արձագանքում է կառավարությունից փող ստանալուն

analitik.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է.

Տարիներ շարունակ Եվրոպական միությունը, որպես ժողովրդավարական արժեքներ կրող ու տարածող սուբեկտ, աջակցում էր Հայաստանում ընտրությունների որակի զարգացմանն ու դիտորդական առաքելության իրականացմանը:

Բայց այժմ ժողովրդավարության տարածման հերթը Հայաստանինն է և ՀՀ Կառավարությունը հենց նոր որոշեց գումար հատկացնել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի:

Մենք ակտիվորեն սկսում ենք աշխատել Արցախում և իրականացնելու ենք ոչ միայն դիտորդական առաքելություն, մեդիա-մոնիտորինգ ու ընտրողների կրթություն, այլև աջակցելու ենք Արցախի պետական մարմիններին՝ բարձր որակի ընտրություններ իրականացնելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը 33 միլիոն տվեց Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին և  «Թրանսփարեսի Ինթերնեյշնլին», ինչը սոցկայքի շատ օգտատերերի կողմից որակվում է որպես օգնություն Սորոսի գրասենյակին:

 

Նույն շարքից