Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսներից» կատարված գողությունները /տեսանյութ/

analitik.am

Օգոստոսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Սարյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները: Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Որոնողական աշխատանքները շարունակվում էին, երբ օգոստոսի 20-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Այս անգամ, դարձյալ գիշերը, Արամի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդեսի» հայելիներն էին գողացել:

Ձեռագիրը նույնն էր. թիրախը բացառապես «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին: Վերջին հաղորդումից ժամեր անց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, իրավապահները պարզեցին, որ նշված գողությունները կատարել է Ամիրյան փողոցի 21-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից