Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորն ընդունում է, որ միգուցե սխալ ձևակերպում է արել

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է.

Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին "անգրագետ հարևան Պողոսի" վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։

Էլի եմ կրկնում. այո, կան սպեցիֆիկ գիտելիքներ և տեղեկացվածության որոշակի մակարդակ պահանջող հարցեր, որտեղ հանրաքվեն չի կարելի, ու պայմանական "անգրագետ Պողոսներին" պետք չի դնել որոշում կայացնելու բեռի տակ։ Ու շեշտել էի՝ կոնկրետ դեպքերում։

Միգուցե "անգրագետ" ձևակերպումը կոպիտ էր, համաձայն եմ՝ կարող էի դրա փոխարեն ասել "ոչ բավարար գրագիտության մակարդակ ունեցող", բայց էությունը դրանից չէր փոխվի։

Ով համաձայն չի՝ թող ինքն իրեն հարց տա. իր համար կարևոր որոշում ընդունելիս ինքը կցանկանա՞ր, որ ոչ կոմպետենտ մարդիկ ազդեին որոշման վրա։

Մեր խնդիրների մեծ մասը երևի հենց էդտեղ է. բուն խնդիրը կամ ասելիքը թողած՝ ֆիքսվում ենք բառերի կամ անձերի վրա։

Իսկ իմ հարևան Պողոսը ինքն էլ ընդունում է, որ կարևոր հարցերին խառնվելը իր խելքի բան չի:

Ավելի ուշ պատգամավորը ևս մեկ գրառում է արել.

Մի վերջին գրառում։

Մենք մեր թիմի ներսում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ ամենատարբեր հարցերի շուրջ, վիճել ու բանավիճել։ Բայց մեր բոլորիս նպատակը նույնն է՝ կայացնել ամենաճիշտ որոշումը, որը բխում է երկրի շահերից։ Մենք խնդիրներն ենք քննարկում, ոչ թե անձանց։

Ու նրանց՝ ովքեր իրենց նեղ խմբակային շահերն են ուզում առաջ տանել, ովքեր բզբզում են, ովքեր իբր փորձում են մեկիս մյուսի դեմ հանել ու դիվիդենտ հավաքել, ընդամենը մի բան կասեմ՝

ԱՆԻՄԱՍՏ ժամանակ եք կորցնու:

Այս գրառումն էլ երևի թե վերաբերում էր իր նախորդ գրառման տակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ բանավեճի արձագանքներին:

Նույն շարքից