Հասարակություն 

«Ընդդիմադիր պատգամավորին պատկանող թերթին խորհուրդ կտամ «սլիվ» անելուց առաջ գոնե տարրական բաները ճշտել»

analitik.am

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը գրում է.

Տիգրան Վիրաբյանը չի կարող առաջադրվել Գյումրիի քաղաքապետի մյուս տարի կայանալիք ընտրություններին այն պարզ պատճառով, որ քաղաքապետի հաջորդ ընտրությունները նախատեսված են 2021 թվականին։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորին պատկանող թերթին խորհուրդ կտամ «սլիվ» անելուց առաջ գոնե այսպիսի տարրական բաները ճշտել։

Էլ չասեմ, որ նույնիսկ Սերժի ժամանակ իշխանական թեկնածուն 2 տարի առաջ չէր որոշվում։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հայկ Մարությանի տեղակալը պատրաստվում է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու:

Նույն շարքից