Միջազգային Ռազմական Տեսանյութեր 

Հրապարակվել է ռուսական նոր անդօդաչուի առաջին թռիչքի տեսանյութը

analitik.am

«Форпост-Р» անօդաչու թռչող սարքն իրականացրել է առաջին թռիչքը: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Նշվում է, որ անօդաչուի համար հիմք է հանդիսացել Forpost համալիրը, սակայն նոր նախագծում դրանից մնացել է միայն արտաքին տեսքը: Բացի այդ, սարքը հագեցած է APD-85 շարժիչով և հավաքվել է սովետական մասերից:

Սարքի քաշը կազմում է մոտ 500 կգ: Այն կարող է բարձրանալ 6000 մետր բարձրության վրա և թռչել մինչև 18 ժամ: Բացի այդ, անօդաչու սարքը կարող է շուրջօրյա հետախուզություն իրականացնել՝ օգտագործելով օպտիկական, ռադիոտեխնիկական և ռադարային գործիքներ: Աշխատանքի շառավիղն իր նախորդների համեմատ ավելացել է մինչև 100 կմ։

Նույն շարքից